...

Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում ԲՈւՀ-երից

Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում ԲՈւՀ-երից

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են․․․ 60 ԲՈւՀ՝ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, հազար դեկանի տեղակալ․․․», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մենք հասկանում ենք, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է հարաբերվում ԲՈւՀ-ի հետ (առաջին անգամ, երբ նա դեռ ուսանող էր, ԲՈւՀ-ը չցանկացավ ավարտին հասցնել նրա հետ հարաբերվելը), բայց ամեն դեպքում՝ վրեժի այսօրինակ դրսևորումներն անընդունելի են։ 

Ճիշտ է, բուհական ոլորտում մեր պրոբլեմներն իսկապես խորն են, բայց մեր մեջ ասած՝ այսօրվա կառավարությունում ավելի՛ խորն են։ Օրինակ, վախեցած վարչապետ՝ նշանակում է 60 մեքենաներից կազմված շարասյուն, 60 մեքենա՝ նշանակում է 60 վարորդ, 60 ղեկ, 240 ակ, 240 «տառմազնոյ կալոդկա», մի քանի հարյուր «բոլտուգայկա»․․․ Ավելին՝ այդ 60 մեքենաների պատճառով անընդհատ միջազգային սկանդալների մեջ ենք հայտնվում, որովհետև դա ոչ մի միջազգային չափանիշների չի համապատասխանում։ Ավելի լավ չէ՞ ծախսերը կրճատելու նպատակով Երևանից դուրս մի հատ Ակադեմիական ռեզերվացիա սարքենք ու հայտարարենք, որ Ակադեմիական ռեզերվացիայից դուրս ոչ մի վարչապետ ու նախարար չի լինելու։

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ