...

Սուքիասյանը Նիկոլին տվեց անցավ

Սուքիասյանը Նիկոլին տվեց անցավ

Խաչատուր Սուքիասյանը երեկ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես կարծում եմ՝ ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել: Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն՝ իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած»:

«ՉԻ». Գռզոն Նիկոլ Փաշինյանին գերազանցեց: Վերջինս գոնե հայտարարում է, որ գործող իշխանությունները խաղաղության դարաշրջան բացելու նպատակ ունեն, իսկ գործարար պատգամավորը հայտարարում է, որ այն արդեն սկսվել է:

Մտադրությունը կամ ծրագիրը լավ, թե վատ կարելի է հիմնավորել, բացատրել, որ այսինչ բանն ենք ուզում և այլն: Բայց չսկսած և չեղած բանը որպես իրողություն ներկայացնելը հատուկ ցինիկություն ու տաղանդ է պահանջում:

Հարցազրույցից ժամեր առաջ Շուշիում 22-ամյա երիտասարդ է գնդակահարվում, կրակ են բացում Վայոց ձորում աշխատանք կատարող տրակտորի վրա, բայց Սուքիասյանը արձանագրում է, որ գործընթացը սկսվել է:

Մի բան կարելի է եզրակացնել. սրանց համար խաղաղության դարաշրջանն այն է, որ մնան իշխանության, Հայաստանի տարածքներից կտորներ շատ արագ չկորցնեն, իսկ օրական կամ օրումեջ մեկ-երկու զոհը ողբերգություն չէ, կարելի է արձանագրել, որ խաղաղության դարաշրջանում ենք ապրում:

Հ.Գ. Պատերազմի կոչ չենք անում, պարզապես հակագիտական և հակապատմական մտքեր տիրաժավորելուն ենք դեմ: Ցանկացած հարևանի հետ հնարավոր չէ խաղաղ ապրել: Համաշխարհային պատմությունն այլ բան է ասում: Օրինակ՝ ըստ Սուքիասյանի՝ հնարավոր էր խաղաղ ապրել մոնղոլ-թաթարների, սելջուկների կամ կարա-կոյունլուների հետ:

Միջնադարում հայերի բախտը չի բերել, Նիկոլ Փաշինյան և Խաչատուր Սուքիասյան չեն ունեցել, հակառակ պարագայում հաստատ լեզու կգտնեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ