...

Սրած բզի մասին չե՞ք լսել

Սրած բզի մասին չե՞ք լսել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»:

«ՉԻ». Այսինքն, եթե նախկին իշխանությունները անօրինականություններ, հանցագործություններ էին կատարում, իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ իրենք էլ են պատրաստ անօրինականություններ, հանցագործություններ կատարել: 

Ոչ թե արմատախիլ անել անօրինականությունները, հանցագործությունները, այլ կրկնել դրանք, եթե պետք լինի: Ի՜նչ օրենք, ի՜նչ բան:

Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, պատրաստ է ինչ-որ նախկինների ունեզրկել: Եթե խելոք չպահեն, այնպես կանի, որ բանտերում մահանան:

Միայն թե ինչի՞ց է պատգամավորը վերցրել, որ ինքը միշտ իշխանություն է լինելու: Մի օր էլ նախկին կդառնա, և այդ ժամանակ իր կարգի մեկը կարող է նույնկերպ վարվել իր հետ: Այսինքն, մի անգամ այդպես վարվել են, բայց հաջորդ անգամ ավելի շատ կվարվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ