...

Մի՛ անտեսեք, խրախուսե՛ք

Մի՛ անտեսեք, խրախուսե՛ք

«Հայաստանում շատ հարմար են էլեկտրական մեքենաները, որովհետև մենք ունենք ատոմակայան», ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Մի զարմացեք, մարդը պարզապես փորձել է խելացի բան ասել, ու համարյա ստացվել է։ Ցանկացել է ասել, որ Հայաստանում ատոմակայան կա, իսկ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, հետևաբար՝ էլեկտրական մեքենաները մեզ ձեռնտու են․․․ Պարզապես հաշվի չի առել, որ թեև Հայաստանում ատոմակայան կա, բայց մեզ մոտ էլեկտրաէներգիան բավականին թանկ է, որովհետև գործում է ընդհանուր սակագին, իսկ էլեկտրական մեքենայի վարորդը չի կարող լիցքավորման կայանում ասել «ախպերըս, իմ ավտոն ատոմակայանի հոսանքո՛վ լիցքավորի, հանկարծ Հրազդանի ՊՇԷԿ-ի հոսանք «տուլիտ չանես», թանկ ա»։ 

Ի դեպ, պրն Սուքիասյանը հետաքրքրվել է նաև, թե պետությունն ինչպե՞ս կխրախուսի, եթե ինչ-որ մեկը որոշի, օրինակ, էլեկտրամոբիլներով մեծ տաքսի-ծառայություն ստեղծել։ Այնպես որ՝ չզարմանաք, եթե առաջիկայում Երևանում տեսնեք «ինչ-որ մեկին» պատկանող «El Grzo» գրությամբ տաքսիներ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ