...

Սրտաճմլիկ շնորհավորանքի փոխարեն հիշիր

Սրտաճմլիկ շնորհավորանքի փոխարեն հիշիր

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ.

«Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։ Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:

«ՉԻ». Եթե Վանեցյանը քիչ շփվի Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի լրատվամիջոցների հետ և չզբաղվի միայն արտահոսքեր կազմակերպելով, կիմանա, որ վերջին ժամանակներում հայկական մամուլի ազատությունը էական աճ է արձանագրել, ինչը ֆիքսել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ տասնյակ կետերով բարձրացնելով Հայաստանի վարկանիշը:

Լրատվամիջոցներին ճնշում են իր ընկեր Կադիրովի հայրենիքում, Հայաստանում պարզապես հեգնում են Վանեցյանի քիմքին հոգեհարազատ լրատվամիջոցներին: Լրատվամիջոցներ, որ պատրաստ են վտանգել ազգային անվտանգությունը, միայն թե սպասարկեն տերերի նեղ անձնական շահերը:

Լրատվամիջոցներին ոչ թե ճնշում էին, այլ վնասում 2016 թվականին և դրանից առաջ: Ահաբեկիչները կոնկրետ մարմնական վնասվածքներ էին հասցնում լրագրողներին, և նրանցից շատերը պառկեցին հիվանդանոցներում: Հիշեցնենք, որ ծռերի ՊՊԾ գունդը գրավելու օրերն էին, երբ լրագրողները փորձում էին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, իսկ նախկին իշխանությունների հրոսակախմբերը հարձակվում էին լրագրողների վրա: Վանեցյանը աղիողորմ գրառումների փոխարեն չպետք է մոռանա, որ դա   կատարվում էր Սարի Թաղում, իսկ ինքն այդ ժամանակ զբաղեցնում էր Էրեբունու ԱԱԾ բաժանմունքի պետի պաշտոնը և մատը մատին չխփեց պաշտպանելու լրագրողներին ու բացահայտելու հանցագործներին:

Ինչ վերաբերում է քաղաքական խոշոր զարգացումներին, կարծում ենք՝ ԱԱԾ նախկին տնօրենը պետք է չշտապի: Մինասյանի ոչինչ չասող տեսաուղերձները և իր կողմից երբեմնի գործընկերներին ձայնագրելը խոշոր քաղաքական իրադարձություններ չեն: Դրանք ընդամենը անհրաժեշտություն են առաջացնում ֆիքսելու, թե որքան սխալ էր իրեն այդ պաշտոնում նշանակելը և մեկ ու կես տարի հետո միայն գլխի ընկնելը, թե ում շահերն է նա սպասարկում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ