...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների համազգեստի, ավելի կոնկրետ՝ գլխարկի երկու նմուշ: Մի գլխարկը մատակարարել է «Գդակ» ՍՊԸ-ն: Բավական բարձակարգ դիզայնով, ոճը, տեսքը՝ սոլիդ, գլխարկը պատրաստված է բարձրորակ նյութերից, կտորը, տարբերանշանը, կարված է խղճով, հավասարաչափ, ոչ մի ավելորդ կամ պակաս բան չկա: 

Այնուհետև, չգիտես ինչու, ոստիկանությանը սկսել է համազգեստ մատակարարել «Դերձակ» ՍՊԸ-ն: Գոնե անունը դերձակ չլիներ: Ավելի խայտառակ գլխարկ հնարավոր չէ պատկերացնել: Պատրաստված է անորակ նյութերից, գլխարկը տձև է, ծուռտիկ, անհարմար, զգացվում է, որ մատակարարը արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համազգեստի վրա քիչ ծախս լինի: Դիզայն հասկացություն չկա, տարբերանշանների վրայի պատկերները շատ արագ ջնջվում են: Նույնիսկ գլխարկի ներսում շլանգի պես մի բան են դրել, որ չլոճվի: «Գդակ» ՍՊԸ-ի գլխարկներում նման բան չկա:

Այսինքն, չշարունակենք, իրար կողք դնենք գլխարկները, տարբերությունները ինքներդ տեսեք: Ոստիկանության ղեկավարությանը պետք է հարց տալ, թե ո՞վ է թույլ տվել, որպեսզի ոստիկաններին այս գլխարկ կոչվող տնազը մատակարարի «Դերձակ» ՍՊԸ-ն: Ո՞վ է այս ընկերության տանիքը, որը կարողացել է նման պատվեր «կպցնել»: Կներեք մեր արտահայտությանը, բայց սա «չմոյի» գլխարկ է:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ