...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Ավելի ճիշտ՝ Մոնումենտի լուսապայծառ առավոտներից մեկը: Մեկիկ-մեկիկ արթնանում են մարդիկ: Մեկ էլ. հոպլյա, ի՞նչ են տեսնում. իրենց տների դիմացի հանրային տարածքում մեկը ցանկապատ է տեղադրել: Մի հատ էլ ցուցանակ է դրել. էս սարն իմն է, էս ծառն իմն է:

Իրար խառնված հարցնում են՝ էս ինչ է, էս ոնց, պարզվում է՝ իշխանությունները 6000 քմ հանրային տարածք են տվել ինչ-որ մեկին: Էն իշխանությունները, որոնք հատկապես հեղափոխության օրերին ժամերով Մոնումենտի դղյակներից էին խոսում, Մոնումենտի ավերված անտառներից, խոստանում էին, որ վերականգնելու են արդարությունը, հատ-հատ գնալու են նրանց ետևից, ովքեր այդ տարածքներն իրար մեջ էին բաժանել, հիմա դնում, այդ նույն անտառից տարածք են վաճառում: 

Երևի մտածել են՝ ախպեր, բայց մենք ումի՞ց ենք պակաս, արդարությունը ոչ թե անտառը վերականգնելն է, այլ որ մենք էլ այդ անտառը վաճառենք: Ու գնորդն էլ, որքան հասկացանք տեղի բնակիչների հետ զրույցներից, ռուսաստանցի է: 

Լրիվ «Անասնաֆերմա» վիճակ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ