...

Ստոպ-կադր. Անընդհատ հիշեցնելու ենք, թե դուք ով եք

Ստոպ-կադր. Անընդհատ հիշեցնելու ենք, թե դուք ով եք

Ախր «Հայաստան» դաշինքի անդամները, էս որ այսպես ձերբակալված համայնքապետերի նկարներով մայկաներ են հագել, եկել խորհրդարանի առաջին նիստին, պիտի ջրի պես անգիր անեն, որ չկա այնպիսի հանցագործություն, չկա այնպիսի օրինախախտում, մի խոսքով՝ ցանկացած ղալաթ, որ իրենք հասցեագրում կամ վերագրում են այս իշխանություններին, ու իրենք արած չլինեն: Հենց ասեն, որ այս իշխանությունները այս կամ այն են արել, անմիջապես երեսներին ենք տալու իրենց նույն արածները:

Այս մայկաներով են եկել խորհրդարան, հիշեցնելու ենք, որ 2008-ին հարյուրավոր քաղբանտարկյալների հարազատներ, երեխաներ նման մայկաներով ամիսներ շարունակ պայքարել են, որ բանդիտների ձեռքից ազատեն իրենց ծնողներին, որոնց բանտերն էին լցրել այ էս հիմիկվա մայկա կրողները:

Ասեն՝ Մխիթար Զաքարյանին ապօրինի պահում են պատանդ, մինչդեռ նա պատգամավոր է, քաղբանտարկյալ, հիշեցնելու ենք՝ հենց իրենք 2008-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ոչ մի բանի համար ձերբակալեցին ու շինծու քրեական գործով տարիներ շարունակ պատանդ պահեցին: 

Մեր վրա էս ձեր կլոունադան հաստատ չի ազդելու: Մենք ձեզ լաաա՜վ ենք ճանաչում ու հիշեցնելու ենք, թե դուք ով եք եղել ձեր ողջ կյանքում ու էությամբ:

Երևան, Հյուս. Պողոտա, 26.08.2008

Երևան, Ազգային Ժողով, 02.08.2021

Երևան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարան, 2009թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   3940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ