...

Տանում ա, պանիկան տանում ա

Տանում ա, պանիկան տանում ա

«Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն՝ եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»,- 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հակառակ նախարարության՝ դեֆիցիտ չլինելու մասին հավաստիացումներին, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, ինչը հնարավո՞ր է՝ դեֆիցիտ առաջացնի։ Ճշգրտող հարցին՝ հնարավո՞ր է ապրանքները թանկանան, Քերոբյանը նշել է. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է ասել՝ կրկնում ենք՝ պանիկան զսպելու համար ապրանքները թանկացնում են, որ անհարկի գնումներ չանեն։ Այս մոտեցումը տնտեսագիտության շրջանակներում դիտարկելի չէ, բայց անձի հոգեկան ու մտավոր առողջության համատեքստում այն քննարկելու հարուստ նյութ է։ Բայց գիտությունը մի կողմ թողնենք։ Փաստորեն էլի հայ ժողովուրդն է մեղավոր․ կառավարությունն ամեն կերպ փորձում է պանիկան զսպել, բայց մարդիկ ավելի շատ են ընկնում պանիկայի մեջ ու սկսում են ուտել-ուտել-ուտել՝ առանց մտածելու կողքինի չուտելու մասին։ էս խեղճ տնտեսվարողներն էլ ստիպված նորից են թանկացնում ամեն ինչ, որ պանիկան զսպեն, բայց չի ստացվում, որովհետև էս ագահ ու անկուշտ ազգն անբուժելի է՝ «պանիկան արդեն տարել ա»։ Բա էս տեսակ նախարարներ ունեցող ազգին պանիկան ո՞նց չի տանի։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ