...

Տարածաշրջանի ամենաալբինոսունակ երկիրն ենք

Տարածաշրջանի ամենաալբինոսունակ երկիրն ենք

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել»:

«ՉԻ». Դե ինչ, շնորհավորենք Գագիկ Ծառուկյանին: Կորոնավիրուսի այս ծանր իրավիճակը չափազանց բարդացնում է ալբինոս առյուծների կյանքը և միայն ԲՀԿ առաջնորդի իմաստուն քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաալբինոսունակ երկիրն է:

Կարելի է նույնիսկ ամենօրյա ռեժիմով ներկայացնել ալբինոսների վիճակը Հայաստանում: Օրինակ՝ «այսօր Հայաստանում ծնվել է 10 ձագ, որից 4-ը՝ ալբինոս: Նրանք թեստավորվել են, 3-ը՝ որձ, 1-ը՝ էգ»:

Ընդհանրապես, հիացնում է Գագիկ Ծառուկյանի աշխատունակությունը: Նա հասցնում է և՛ օլիմպիական կոմիտե ղեկավարել, և՛ խորհրդարանական խմբակցություն, և՛ օրենսդրական գործունեություն իրականացնել, ու այսքանից հետո էլ՝ ալբինոսներ աճեցնել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ