...

Թախտի տակից լավ է խոսում

Թախտի տակից լավ է խոսում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է. «Դասախոսներին ու ուսուցիչներին պահում են սովի մեջ, իսկ իրենք պարգևատրվում են...

Ինձ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչի համար են պարգևատրվել կրթության համակարգի պատասխանատուները, ու հենց առաջին հերթին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնող սույն անձը։

Ես դժկամությամբ չեմ վերաբերում այդ համակարգի քաղծառայողների պարգևատրմանը. մարդիկ իրենց գործն են արել, ճգնել են:

Բայց հանուն ինչի՞ է պարգևատրվել ԿԳՄՍ նախարարը՝ սեռաշեղվածին պատվավոր ընդունելության արժանացնելու համա՞ր, թե՞ կրթության ու մշակույթի ոլորտները զարգացնելու»:

«ՉԻ». Մասամբ կարելի է համաձայնվել սույն պատգամավորի հետ պարգևավճարների հարցում: Կարելի է այդ պարգևավճարների չափերը նվազեցնել և խնայված գումարները ներդնել դպրոցների մեջ:

Բայց վստահեցնում ենք, որ Գևորգ Պետրոսյանին պարգևավճարներն ամենաքիչն են հետաքրքրում, իսկ եթե նույնիսկ դասախոսներն ու ուսուցիչները սովի մեջ են (ինչն, իհարկե, այդպես չէ), ապա նա ընդհանրապես դրա վրա թքած ունի:

Որ այդ նույն դասախոսներին ու ուսուցիչներին ստիպում էին ընտրակեղծիքներով զբաղվել, նույն Գևորգ Պետրոսյանը ծպտուն չի հանել: Դե, քաջ մարդ էր, դրա համար: Որ այդ նույն դպրոցում կաշառքների ու շորթումների մի ամբողջ համակարգ էր գործում, դրա մասին էլ չի խոսել: 

Բայց որ Գևորգ Պետրոսյանը նորից սեռական հողի վրա շեղվում է, մեկը չլինի՞, հարցնի. ընկեր ջան, ձեր խմբակցությունում պատգամավորներ կան, որոնք գողական կյանքն են գովում, հանցագործ տղերքին են փառաբանում, պատգամավորներ կան, ամբողջ կյանքը քրեական ռազբորկաների մեջ են անցկացրել, պատգամավորներ կան, որոնց Ազգային Ժողով եք բերել ընդամենը առաջնորդի ավտոյի դուռը բացել-փակելու համար: Սա չի՞ ձեր բարոյական նկարագիրը: 

Գևորգ Պետրոսյանը մեզ շատ է հիշեցնում այն անեկդոտի հերոսին, որ ասում է՝ տղամարդ եմ, թախտի տակից դուրս չեմ գա: Հալալ է քո տղամարդկությանը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ