...

Թեժ «ներկանացիական» ռազբորկաներ

Թեժ «ներկանացիական» ռազբորկաներ

Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը օգնում ճանապարհին հայտնված վիրավոր տղամարդուն և գրել. 

«Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր: 
ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու, և դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որն ամեն ինչ անում է «Սիմբա» դաշինքում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, երեք օր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը մասնակցել են արյունալի «ռազբոռկայի»: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, թե՛ Մկրտչյանը և թե՛ Կարապետյանը տիկնանց ստահոդ ստատուսներից առաջ հայտարարություններ էին տարածել այդ ֆեյք լուրի մասին»:

«ՉԻ». Մինչև Արայիկ Հարությունյանի այս գրառումն ու տեսանյութը, մեր ունեցած տեղեկություններով էլ էր հաստատվել, որ թաղապետներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը այդ «ռազբոռկային» չէին մասնակցել: 

Բայց մեզ ուրիշ բան հետաքրքրեց. Արայիկ Հարությունյանի խոսքերը Նաիրա Զոհրաբյանի և Լիլիթ Գալստյանի նախընտրական գործերի մասին: Չգիտենք՝ որտեղից նա գիտի, որ Նաիրա Զոհրաբյանը չի պահպանելու իր տեղը ԲՀԿ-ում, բայց մենք տեսնում ենք, որ վերջին օրերին տարբեր կուսակցություններում ու դաշինքներում կատաղած կռիվ է գնում կանանց համար: Նարինե Դիլբարյան, Թագուհի Թովմասյան, Արփինե Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Նաիրա Զոհրաբյան, հիմա արդեն նաև՝ Աննա Գրիգորյան... բոլորն ասում են, որ հրավերներ են ստանում՝ ընդգրկվել ցուցակներում:

Մենք նույնիսկ այստեղից-այնտեղից տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր կանայք իրար տակ են փորում՝ կուսակցական ցուցակներում ավելի բարձր ու անցողիկ հորիզոնականներում տեղ գրավելու համար: Հիմա թե Նաիրա Զոհրաբյանն ում է պարտվում «ներկանացիական» պայքարում, կտեսնենք, եթե, իհարկե, Արայիկ Հարությունյանը ճիշտ լինի: 

Բայց հետաքրքիր է, թե ինչի՞ Նաիրա Զոհրաբյանը չպիտի լինի ԲՀԿ ցուցակում: Ծառուկյանին իրենից ավելի նվիրված մարդ երևի չկա: ԲՀԿ-ի հիմնադրման օրվանից կողքին կանգնած է եղել: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ