...

Իրար լավ գտել են

Իրար լավ գտել են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա. «Բնականաբար մենք միանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը»:

«ՉԻ». Ինչ-ինչ, բայց մեզ չեն կարող մեղադրել Արայիկ Հարությունյանի հանդեպ համակրանքի մեջ: Մենք շատ վաղուց ենք նշել, որ Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում տապալել է հնարավոր ամեն ինչ, որևէ բարեփոխում, որևէ առաջադիմական քայլ, ոչ մի բան չի արվել՝ ոլորտը զարգացնելու և առաջ տանելու ուղղությամբ:

Ասել ենք՝ Արայիկ Հարությունյանից չափազանց շատ էին ակնկալիքները, բայց ամենաթույլ նախարարներից մեկը դուրս եկավ:

Բայց երբ մենք քննադատում ենք Արայիկ Հարությունյանին, դա անում ենք փաստարկված, կոնկրետ նշում ենք, թե որտեղ է թերացել, ինչը չի արել և ինչ պետք է անի: Իսկ ահա երբ տեսնում ես, որ ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը, բայց ոչ մեկից այդպես էլ մի հատ խելոք միտք չես լսում... հասկացանք, տապալել է գործը, բայց ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը: Ինչպիսի՞ն է նրա պատկերացրած կրթության ոլորտը: Նաիրա Զոհրաբյանը վախից է խոսում, թեպետ մենք նման բան չենք լսել, գուցե առանձին տեղերում նման դրսևորումներ եղել են, բարի լինի, կոնկրետ ներկայացնի: Փաստերով: Անի Սամսոնյանն ընդհանրապես անհույս է, ոչինչ չի կարդացել, բայց, նավսյակի, հրաժարական է պահանջում:   

Այսինքն՝ ոնց որ իրար լավ գտած լինեն: Նա այնտեղ ոչ մի նորմալ բան չի անում, սրանք էլ այստեղ որևէ նորմալ բան չեն առաջարկում: Ինչ ասենք, իշխանությունների կերտած ընդդիմությունն է, իրար վայելեք, արանքում մեր կրթության համակարգն է վարի գնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1015 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ