...

Հրաժարական ուրիշ մարդ պետք է տար

Հրաժարական ուրիշ մարդ պետք է տար

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառների թվում նա նշել է նաև հետևյալը. «Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»:

«ՉԻ». 2019-ի վերջում՝ ամփոփելով տարին, ներկայացրել էինք կառավարության երեք լավագույն և երեք վատագույն նախարարների մեր ցանկը: 

Վատագույն նախարարների թվում նշել էինք Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Ընդգծել էինք, որ կրթության և գիտության ոլորտը նախկինների օրոք ոնց դոփում էր տեղում, այդպես էլ շարունակում է դոփել: Իրական ոչ մի լուրջ բարեփոխում այս ոլորտում չի իրականացվել: Գեղեցիկ ու հեղափոխական ճառերից այն կողմ գործ չի արվում: 
Այս ընթացքում բան չի փոխվել: Բազմաթիվ հրաշալի կադրեր՝ հիասթափվելով, դուրս են եկել համակարգից: Մարդիկ բազմաթիվ գաղափարներով և մտահղացումներով գալիս են ոլորտ, տեսնում են, որ դրանք կյանքի կոչելու ոչ մի հնար չկա, որևէ փոփոխություն չկա, հասկանում են, որ առաջխաղացում, բարելավում չի լինելու, հեռանում են:

Սմբատ Գոգյանը գերազանց մասնագետ է, փայլուն մաթեմատիկոս և սկզբունքային անձնավորություն: Դե, եթե իր պես մարդն է հաջող անում ու թողնում ԲՈԿ-ի պես հեղինակավոր ու ազդեցիկ կառույցը, սրանից ավելի օբյեկտիվ գնահատական ԿԳՍՄ նախարարին ու նրա ղեկավարած համակարգին դժվար է գտնել: Վստահաբար, սխալ մարդ է հրաժարական տվել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ