...

Տուգանեսցեք զմիմեանս

Տուգանեսցեք զմիմեանս

Եվրոպայում Freedom house-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը հայտարարել է, թե իրենց անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում։

Մարդը ճիշտ է ասում, անհանգստությունն իսկապես տեղին է, իսկ այդ օրենքը գործնականում նշանակում է, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելը քրեորեն հետապնդելի է։ Ի վերջո ինչի՞ շուրջ է պտտվում Հայաստանի ներքաղաքական պայքարը։ Իշխանություններն ընդդիմությանն անվանում են «թալանչիներ», ընդդիմությունն իշխանություններին՝ «ազգի դավաճաններ», ու քանի որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, երկու պնդումներն էլ զրպարտություն են։ Այսինքն՝ եթե «ճշտով» նայենք, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը պիտի զրպարտության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ուրիշ բան, եթե զրպարտության համար միայն տուգանքներ սահմանվեին։ Այդ դեպքում քաղաքական գործունեությունը կդառնար բյուջեի համալրման կարևորագույն աղբյուրը։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ