Բևեռի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը գրել է. «Ծանր գիշեր է, շատ ծանր, երևի ամենածանրն իմ կյանքում։ Սա նաև բեկումնային գիշեր է, եթե այսօր լուսացնում ենք առանց կրակոց, նշանակում է թուրքերը ճար չունեն հարձակվելու, այսինքն հետո կորցնելու են շատ ավելի շատ, քան կարող են ձեռք բերել, անկախ նրանից, որ ռուսները ստիպում են հարձակվել Հայաստանի վրա, որովհետև այդ միջանցքն ամենաշատը ռուսին է պետք ու նա չի էլ թաքցնում դա»:
ՉԻ.- Ասում եք՝ անեկդոտները ոնց են ծնվում:
Մեկը գետի մոտ օդում մահակ է ճոճում: Ասում են՝ էս ի՞նչ ես անում: Ասում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ասում են՝ բայց ստեղ կոկորդիլոս չկա: Ասում է՝ որտեղի՞ց լինեն, եթե սաղին քշել եմ:
Հիմա մեր ընկերն է: Գիշերը մենք թուրքերին քշել ենք: Մենակ չասեք, թե որտեղից թուրք, ո՞նց ենք քշել: Դե բա քշել ենք, որ չկան:
Կամ վախեցրել ենք: Դրա համար չկան: Դե որ չեն հարձակվել, այ հիմա իրենք իրենց հալը կտեսնեն: Ու ռուսներն էլ հետը: