...

Ճիշտը մեռնելն է, փող չկա

Ճիշտը մեռնելն է, փող չկա

Պարզվում է՝ օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Այսինքն՝ պետպատվերով բուժումների համար հատկացվող գումարները վերջացել են և պետպատվերները սառեցվել են մինչև 2022 թվականը:

«ՉԻ». Դե ինչ, կարող ենք շնորհավորել իշխանություններին՝ հերթական աննախադեպ փաստի առթիվ: Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտությամբ նշել, որ 2004 թվականից ի վեր առաջին անգամ տարին չավարտված պետպատվերի փողերը պրծել են: 

Թեպետ անհասկանալի է, արդեն ամսից ավելի է, որ պետպատվերները սառեցվել են, բայց ինչ-որ ձեն-ձուն չեն հանել: Ներքին կարգով, որ մարդիկ չիմանան, տեղեկացրել են հիվանդանոցներին, թե ձեր գլխի ճարը տեսեք: 

Իսկ թե ինչու են տարվա կեսին պետպատվերների գումարները վերջացել, սրա մասին էլ չեն խոսում: Ժամանակ չունեն, Ազգային Ժողովի պաշտպանության հարցերով են զբաղված, հո մեր թայը չե՞ն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1028 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ