...

Աղը շառ է, շառ

Աղը շառ է, շառ

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել:

Ըստ այդմ, Հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: 

«ՉԻ». Վերջապես: 2800 տարի սպասում էինք այս օրվան: Շատ, շատ դարակազմիկ որոշում է, հատկապես մեր այս խառնախշտիկ ժամանակներում հենց այս փոփոխություններն էին պակասում, որ հանգիստ ապրենք: 

Թե չէ, գիտե՞ք, մտնում էինք ռեստորան, հենց սեղանին աղաման էինք տեսնում, քիչ էր մնում ցնորվեինք: Խելագարվել կարելի էր: 

Մեզ թվում է, որ այս որոշումն ընդունողն ընկել է սովետական «Любовь и голуби» ֆիլմի ազդեցության տակ: Այնտեղ էքսցենտրիկ հերոսուհիներից մեկը՝ Ռաիսա Զախարովնան, իր սիրեկանին արգելում էր սննդի մեջ աղ օգտագործել՝ ասելով, որ աղը սպիտակ թույն է: Եթե այդպես է, ապա շուտով սրճարաններում կարգելեն նաև սեղաններին շաքարավազ դնել, քանի որ նույն Ռաիսա Զախարովնան նաև շաքարավազն էր արգելում, ասում էր՝ շաքարավազն էլ քաղցր թույն է:

Իմիջիայլոց, раз пошла такая гулянка, կարելի է հանրային սննդի օբյեկտներում արգելել սեղաններին դնել նաև պատառաքաղ: Ի՞նչ իմանաս, կարող է մեկը դա վերցնի ու մտցնի մյուսի աչքը: Ափսեն էլ պետք է արգելել. դա ուրիշի գլխին թռչելու հատկություն ունի: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ