...

13+

13+

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում ներկայացվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ երիտասարդ է համարվելու 13-ից 30 տարեկան քաղաքացին, և այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։

«ՉԻ». Բայց ինչի՞ 13-ից 30 տարեկան: Անում, անում եք, միանգամից երիտասարդ դարձրեք 8-ից 62 տարեկան քաղաքացիներին, ահագին մարդ կուրախանա: 

Երեկ բակում խաղացող 13 տարեկան մի քաղաքացու մայրը չորրորդ հարկից ձեն տվեց. «Բալիկ ջան, ուշ ա, արի տուն»:

Իսկ նոր օրենքով ասելու է. «Երիտասարդ, չէի՞ք ցանկանա տուն գալ, արևը մայր է մտնում»:

Նոր օրենքից հետո ավտոբուսում 14 տարեկան երիտասարդը դիմելու է 31 տարեկան բիձուն, ասի. «Պապի ջան, եկեք իմ տեղը նստեք»: 

Այնպես որ, հարգելի 30 տարեկաններ, վայելեք ձեր ջահելությունը, բան չմնաց, մյուս տարվանից արդեն կյանքն առաջվանը չի լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ