...

Դատարան առանց պիրսինգի

Դատարան առանց պիրսինգի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքին և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: 

«ՉԻ». Այնքան հետաքրքիր է, թե ինչպես են սրան արձագանքելու փաստաբանները: Մանավանդ, որ մեր փաստաբանների մի ստվար զանգված արմատական ընդդիմադիր հայացքներ ունի, կամ էլ ընդդիմադիր գործիչների փաստաբաններ են: 

Սա ասում ենք նրա համար, որովհետև հանդերձանքը դեռ կարելի է հասկանալ, բայց ահա արտաքին տեսքի մասը... ինչ որ չենք պատկերացնում, փաստաբանը պիտի թրաշված լինի՞: Մազերը ֆենած: Իսկ եթե ականջին կամ քթին պիրսինգ լինի, ի՞նչ են անելու, պոկելո՞ւ են: Բա որ վզին դաջվածք լինի, օրինակ՝ «տատիկ-պապիկ»: 

Կանայք էլ պիտի շատ քսված չլինեն. շատ ու քիչն էլ երևի ԱՆ-ի ինկվիզիցիոն կոմիտեն է որոշելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ