...

Օրենսդրորեն կարգավորված «ապագա կա՛ ապագա»

Օրենսդրորեն կարգավորված «ապագա կա՛ ապագա»

ՀՀ կառավարությունը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում նոր հոդված է ավելացրել՝ «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո», որով հստակեցվում է, թե պետության հաշվին որքան գումար կհատկացվի պաշտոնաթող վարչապետի գրասենյակին։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սկսել է հետաքրքրել այս հարցը, ինքնին դրական է։ Խորհրդարանական մեծամասնության շարքերում, սակայն, կարծիքները կիսվել են։ Մի մասը համարում է, որ պաշտոնաթողությունից հետո Նիկոլ Փաշինյանի ապագան պետք էր կանոնակարգել առանձին օրենքով, որը պիտի համատեղ մշակեին Առողջապահության նախարարությունն ու ԱԳՆ-ն (Առողջապահության նախարարությունը՝ անանուն պլաստիկ վիրահատությունների մասով, ԱԳՆ-ն՝ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության միջազգային երաշխիքների հարցերով), իսկ մյուս մասը գտնում է, որ նոր օրենքի կարիք չկա, կարելի է Արդարադատության նախարարությանը հանձնարարել փոփոխություններ և լրացումներ կատարել «Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կերակրումը, խնամքն ու բուժումը» հոդվածում, և վերջ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ