...

Նաև խելքից պատուհաս

Նաև խելքից պատուհաս

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Մինչև հիմա շրջանառության հարկն էր գործում: 

Սա ֆանտաստիկ օրենք է: Այդ օրենքով մեքենա ներկրող ընկերություններին պարտադրվում է 20 տոկոս շահույթ ունենալ, ավելի ճիշտ՝ ցույց տալ: Այսինքն, եթե մեկը, օրինակ, 1000 դոլարով մեքենա բերի, այստեղ 1100 դոլարով վաճառի, 10 տոկոս շահույթ ստանա, ասելու են՝ չէ, ախպեր, հաշվի, որ 1200 դոլարով ես ծախել, 20 տոկոս շահույթ ես ունեցել ու մեզ 20 տոկոս շահույթից հարկ վճարի: Բա ֆանտաստիկ չի՞: 

Ի՞նչ է անելու ներկրողը. ճիշտ է, մեքենաների վաճառքի գները բարձրացնելու է: Այսինքն՝ իշխանությունները այս օրենքով տնտեսվարողներին պարտադրում են ապրանքները թանկացնել: 

Ասում են՝ ինչի՞ եք էս ապուշ օրենքն ընդունել, իշխանությունների պատասխանը նայեք. որովհետև դուք հաստատ ավելի շատ եկամուտ եք ստանում, քան հայտարարագրում եք: Տենց, էլի, մատից հոտ քաշելով, իրենք իրենց մեջ որոշում են: Ոչ մի փաստ, ոչ մի զեկույց, ուսումնասիրություն, ստուգում, ոչ մի բան չեն ներկայացրել, որ հիմնավորեր իրենց ասածը: Կամ էլ բախտագուշակի մոտ են գնացել, այնտեղ մադամ Սոնիկն է ասել: 

Մարդիկ մեքենա են ներկրում, ամեն ինչ փաստաթղթավորված, որտեղից ու ինչքանով են գնում, այստեղ ինչքանով են վաճառում, ինչքան շահույթ են ստանում, այդ ամենը ներկայացնում են հարկային մարմիններին (դա թաքցնել հնարավոր էլ չի, ամեն ինչ էլեկտրոնային բազաներում գրանցվում է), ասում են. ծը, մի բան նե տո է: 

Լիքը ավտոներկրող դադարելու է մեքենա բերել, որովհետև թանկացնելուց հետո գնորդները պակասելու են: Եթե պակասեն, առևտուրն է պակասելու, առևտուրը պակասի, հարկային մուտքերն են պակասելու: 

Ու ո՞վ է շահելու սրանից. ինչպես միշտ, Վրաստանը: Այստեղից թողնելու են, գնան Վրաստան, բիզնեսն այնտեղ շարունակեն, վրացական բյուջեն լցնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ