...

Օրենքն ո՞ւմ շունն է

Օրենքն ո՞ւմ շունն է

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Այո, մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի նշանակել կոնկրետ անձի կոնկրետ վարչությունում որպես պատասխանատու ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի: Պետք է անկեղծ լինել, որովհետև առաջին հերթին քաղաքապետն է որոշում, թե ում է ընտրում վարչության պետ»:

«ՉԻ». Պետք է գնահատել Տիգրան Ավինյանի անկեղծությունը: 

Այսինքն՝ քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվում: Մրցույթին մասնակցում են ինչ-որ մարդիկ, որոնք քննությունների համար կարող է ամիսներով պատրաստվեն, անհրաժեշտ օրենսդրությունները ուսումնասիրեն: Նրանցից մեկը հաղթող է ճանաչվում: Էս ինչ որ ասացինք, լրիվ օրենքով է նախատեսված:

Բայց հետո հայտնվում է օրենքով չնախատեսված Ավինյանը, ու հայտարարում, թե թքած ունի օրենքի վրա, իր խոսքն ավելի բարձր է օրենքից: Բա չգնահատե՞նք նորընտիր քաղաքապետի անկեղծությունը:

Ու այդ դեպքում հարց է առաջանում. էլ ինչի՞ համար են այդ մրցույթները: Դրանք վերացրեք, փոխարենը թող Տիգրան Ավինյանն անձնական քասթինգ հայտարարի: Թեկնածուները կգան, կարտասանեն, կերգեն, կպարեն, Երևանի գլոբուսի վերաբերյալ իրենց գիտելիքները ցույց կտան, որից հետո քաղաքապետը կասի. այ, էս մարդը թող վարչության պետ լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ