...

Ճշտով պաշտպաններ են, ապե´

Ճշտով պաշտպաններ են, ապե´

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործով նիստում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատախազին մեղադրելով ստախոսության մեջ, ասել է. «Այսպիսի կոնցենտրացիայի և սխալ ինֆորմացիային տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել: Կենցաղային մակարդակում՝ առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ է լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակվում են սուտ խոսացող անձի հասցեին և անցնում էին առաջ»:

«ՉԻ». Ինչպես երևում է, ոչ թե պաշտպաններն են Քոչարյանին խելք սովորեցնում, այլ Քոչարյանն է նրանց գողական կյանք սովորեցնում: 

Դատախազի բախտը բերել է դեռ, որ Քոչարյանի պաշտպաններն ընդամենը «ճշտով» են հետը «ռազբիրատ» անում: Ավելի հաճելի ժամանակներում ուղղակի կվերցնեին թևերից, կտանեին մոտակա տուալետ ու մի քիչ անզգույշ կքաշքշեին: 

Բայց փառք աստծո, պաշտպաններն այդքան «դիշիվիտներ» չեն անում: Իրենց «զամաշկեքը» դզում են «հերոսին», ու այդքանն էլ բավական է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ