...

Կարևորը մի ժամը լրանալն է

Կարևորը մի ժամը լրանալն է

«TV5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որը նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից է, հայտարարել է, թե միտում կա Քոչարյանի աջակիցների հասարակական գործունեությանը հարվածելու, նրանց ակտիվությունը նվազեցնելու։

«ՉԻ». Եկեք հասկանանք, թե ինչպես է հնարավոր Քոչարյանի աջակիցների հասարակական գործունեությանը հարվածել և նրանց ակտիվությունը նվազեցնել:

Նախ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ Քոչարյանի վարձկաններ, ոչ թե՝ աջակիցներ: Երկրորդ, այս վարձկանները ակտիվ են բացառապես սոցցանցերում և հեռուստաեթերում: 

Ֆեյսբուքը հեղեղված է վճարովի հարյուրավոր գրառումներով, բազմաթիվ ֆեյք-նորություններով, ու ոնց որ թե դրա նվազեցման որևէ միտում չկա:

Հեռուստաեթերի մասին ընդհանրապես չենք խոսում. որ ալիքը միացնում ես, պայմանական Գառնիկ Իսագուլյանն ու պայմանական Մենուա Հարությունյանը Քոչարյան են գովերգում, իշխանություններ հայհոյում: Բացառությամբ մի երկու ալիքի, մնացածը քոչարյանականների ազդեցության տակ է: Ու էլի. ոչ ոք նրանց չի հարվածում, մտքներին եկածը ասում են՝ հիմնականում անցնելով տարրական էթիկայի ու բարոյականության բոլոր սահմանները: 

Հա, հասկացանք, Հ. Խուդոյանը Քոչարյանի պաշտպանն է, ժամավճարով է խոսում, այս մի ժամն էլ խոսել է իշխանությունների հալածանքներից: Այդպես է. հենց մի ժամը լրանում է, դրա գումարը պատրաստ է: Ընտիր, գտած, պարզապես հրաշք գործ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ