Քոչարյանի փաստաբանները ներկայացրել են հերթական միջնորդությունը, թվով 1458-րդը:
Ելույթ է ունենում Հայկ Ալումյանը. «Հարգելի դատարան, մեր պաշտպանյալը վարակված է կորոնավիրուսով և նրան շտապ պետք է տեղափոխել Գոլդեն Փելես հյուրանոց»:
Ռուբեն Սահակյան. «Պահանջում ենք նաև, որ նրան տեղափոխեն պրեզեդենսկի ապարտամենտներ: Պետք է հաշվի առնել, որ Արմեն Ավետիսյանը այդ հյուրանոցը կառուցել է Ռոբերտ Քոչարյանից գողացած ու թաքցրած փողերով»:
Արամ Օրբելյան. «Հարգելի դատարան, նախագահ Քոչարյանի վարակված լինելը վտանգավոր է ԱԱԾ մեկուսարանում գտնվող մյուս կալանավորների համար: Գագիկ Խաչատրյանը չունի իմունիտետ, Արմեն Թավադյանը՝ ինտելեկտ»:
Հովհաննես Խուդոյան. «Մեր պաշտպանյալի համար միջնորդություն են ներկայացրել առողջապահության նախկին նախարարներ Արմեն Մուրադյանը, Արա Բաբլոյանը և Դերենիկ Դումանյանը, ինչպես նաև վաստակավոր բժիշկ Արա Մինասյանը: Ռոբերտ Քոչարյանը փախնող հիվանդ չէ և բացի դրանից՝ ո՞վ նրան կընդունի»:
Դատախազ. «Ռոբերտ Քոչարյանը վտանգավոր է ցանկացած կարգավիճակում: Դրսում գտնվելով՝ ժամանակ հետո կպարզվի, որ կորոնավիրուսով հիվանդ են վկաների մեծ մասը, ինչպես նաև մի շարք գեներալներ»:
Աննա Դանիբեկյան. «Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի կորոնավիրուսի նկատմամբ աշխարհում վերջնական հաղթանակից հետո»:
Արթնանում է Արամ Վարդևանյանի 3 ժամանոց ասմունքից հետո: