ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասել է. «Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել»:
Վազգեն Մանուկյանը հանրահավաքում հայտարարում է. «Խմբեր և ջոկատներ կազմեք. այսուհետ ատելության դեմ լինելու է ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա»:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է. «Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը ֆաշիստական է և վտանգավոր»:
«ՉԻ». Էս մեր կողքի դեղատանը վալիդոլ խնդրեցինք, ասացին՝ չկա, պրծել է: Պահեստներում էլ քիչ է մնացել: Կպրծնի, բա ի՞նչ կանի: Ֆեյսբուքը կամ որևէ կայք բացում ես, ընդամենը 1 րոպեում նախաինֆարկտային վիճակ է ստեղծվում, 2 րոպեում՝ ինֆարկտ, 3 րոպեից քեզ թվում է՝ մեռած ես, թաղած չես:
Էն, որ ասում են՝ թուրքը տեսնում, ուրախանում է, իսկականից այդ վիճակն է: Երկիրը խենթանոցի են վերածել, ու սրա վերջը չի երևում:
Չես էլ ուզում մեկնաբանել: Ում խելքին ինչ փչում է, դա էլ ասում է:
Բայց չենք ցանկանում այսքան մռայլ տոներով ավարտել: Ճանաչված հեռուստահաղորդավար, ազատամարտիկ Վարդան Օնանյանը լավ բան էր գրել. «Այսուհետ Գուսան Աշոտի երգերի կատարման համար անհրաժեշտ է ստանալ ԱԱԾ թույլտվությունը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: