...

Վանեցյանի սրտի նախարարի չստացված հումորը

Վանեցյանի սրտի նախարարի չստացված հումորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակ է գտել ու հումորային գրառում է կատարել՝ ի պատասխան ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գրառմանը: Վերջինս երեկ նոր միտք էր ձևակերպել. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»: Արսեն Թորոսյանն էլ իր հերթին «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի թեկնածուների» բավականին հնչեղ անուններ էր հրապարակել: 

Փաստորեն Արսեն Թորոսյանը դեռ հումոր անելու հավես ունի: Միայն այս անգամ էլ տղան լավ տեղեկացված չէ, այլապես նրա առաջարկած ցանկում բոլորովին այլ անուններ կլինեին: Ժամանակին Արսեն Թորոսյանը Վանեցյան Արթուրի սրտի նախարարն էր, և հենց այդ մեծ սիրո ու վստահության հետևանք էր Դավիթ Սանասարյանի «գլխին սարքած» գործը: Վանեցյան Արթուրն էր նաև Արսեն Թորոսյանի խողովակներով քաղաքական շրջանակներին ապատեղեկացնում, թե իբր ձայնագրություններ կան, որոնք փաստում են Դավիթ Սանասարյանի մասնակցությունը կոռուպցիոն գործարքի: Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում էր, որ Դավիթ Սանասարյանը դուրս մնաց Նոր Հայաստանի քաղաքական գործընթացներից:

Հիմա Վանեցյանի բուտաֆորիկ կերպարին լրջություն հաղորդելու ժամանակն է, և Արսեն Թորոսյանը դարձյալ «գծի կամ գործի մեջ է»: Այլապես գերծանրաբեռնված նախարարը կարևորություն չէր համարի անհասկանալի ստատուսով տիրաժավորել Վանեցյան Արթուրի կոչ-ստատուսը: Ի դեպ՝ այդ գրառումը ընթերցել ու հավանության էին արժանացրել Վանեցյան գործատուի աշխատակիցները միայն, բայց Արսեն Թորոսյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում բազմապատկել Վանեցյանի գրառման ընթերցողների թիվը:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ