...

Ջրիկ ստատուսների ամենաճիշտ ժամանակը

Ջրիկ ստատուսների ամենաճիշտ ժամանակը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է հակաճգնաժամային կառավարություն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն.
1.    Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր),
2.    Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3.    Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»:

«ՉԻ». «Շունը կերավ մի կատու, ա՜յ քեզ հիմար նապաստակ»: Մոտավորապես այս կարգի բան է գրել Արսեն Թորոսյանը: Ջրիկանալու համար ավելի հարմար ժամանակ հնարավոր չէր գտնել: 

Արթուր Վանեցյանին քննադատելը կամ գովելը մեր գործն է, ձերը՝ կորոնավիրուսի հետևանքները մեղմացնելն է, էս իրավիճակից ելքեր գտնելը: Հատկապես առողջապահության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա, ուր մնաց՝ նման կարգի գրառումներ կատարելու: 

Մի քիչ աճեք, էլի: Պետականն ու սեփականը իրարից տարանջատեք: Այո, հասկանում ենք, որ ԱԱԾ նախկին պետը մտել է լուրջ խաղի մեջ, հեղաշրջման որոշակի ծրագրեր են մտմտում, բայց դա համապատասխան կառույցներին, վարչապետին, խորհրդարանական մեծամասնությանը պետք է մտածելու և համարժեք քայլեր ձեռնարկելու տեղիք տա: Նման գրառումներով ձեր դեմ նորանոր ուժեր եք հանում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ