...

Իշխանություն զավթածի կողքին է եղել

Իշխանություն զավթածի կողքին է եղել

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա հրաժարականի հարց, այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը, ասել է. 

«Եկեք պայմանավորվենք՝ Նիկոլ Փաշինյանին այլևս վարչապետ չկոչենք, որովհետև Նիկոլ Փաշինյանն այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ: Դա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը»:

«ՉԻ». Մի րոպե: Եկեք պայմանավորվենք: Եթե Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը, ապա ստացվում է, որ Արթուր Վանեցյանը եղել է վարչապետի պաշտոնը զավթած անձի կառավարության անդամ: Այսինքն՝ աջակցել է ծանր հանցանք գործած մարդուն, ընդունել է իշխանություն զավթելու փաստը: 

Հիմա այդպես է ստացվում: Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք ունի կոչվելու վարչապետ, թե՝ ոչ, այլ խնդիր է, այստեղ Արթուր Վանեցյանը, և ընդհանրապես՝ ցանկացած ոք, կարող է իր ամենաթունդ տեսակետն էլ հայտնել: Վանեցյանի որոշ գնահատականներին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մենք էլ ենք համաձայն, հասկանալի է` իսկապես փոսի մեջ ենք, բայց եթե դու հանցագործ ես համարում մի բանի համար, որի մասնակից ու մաս ես կազմել, էս մեկը կարող են հենց քո դեմ օգտագործել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ