...

Վաստակել եք նման հակակրանք

Վաստակել եք նման հակակրանք

« - Մարդիկ նաև մեղադրում են ընդդիմությանը, թե մենք ձեզ գործուղել ենք Ազգային ժողով, մեր հարկերից դուք աշխատավարձ եք ստանում ոչ թե ծեծկռտուքի, այլ երկրի խնդիրները լուծելու համար:

- Իհարկե, ծեծկռտուքի համար որևէ մեկը պիտի աշխատավարձ չստանա: Բայց մեր քաղաքացիները պիտի շատ լավ հասկանան իրավիճակը, որ ընդդիմությունը փոքրամասնություն է, իշխանությունը կարող է ընդունել ցանկացած օրենք, և այս իշխանությունների պարագայում երկրի համար աշխատել պարզապես չի աշխատում: Եթե ուզում ենք, որ երկրի համար աշխատենք, եկեք ընտրենք ցանկացած այլ իշխանություն, ես չեմ ասում՝ անպայման մեզ պիտի ընտրեք, այլ ցանկացած ուժի, որը ստորացուցիչ պայմանագիր ստորագրած չի լինի և կկարողանա Հայաստանի կենսական շահերի համար բանակցել թշնամիների և դաշնակիցների հետ: Հայաստանի ճգնաժամը կհաղթահարվի, երբ որ Հայաստանի պարտության դեմքը հեռանա իշխանությունից»:

Սա հատված էր «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Ասվածի մեջ շատ կարևոր է՝ «եկեք ընտրենք նոր իշխանություն և անպայման չէ, որ մեզ ընտրեք» հատվածը: Եթե իսկապես ցանկություն ունեք, որ այս իշխանությունները հեռանան ու ձեր նպատակը կրկին 20 տարով իշխանությունը զավթելը չէ, ապա պահանջեք նոր ընտրություններ, բայց խոստացեք, որ դրանց չեն մասնակցի Քոչարյանը և դաշնակները: Չեք հավատա, բայց մի քանի ժամվա ընթացքում այնքան ժողովուրդ ոտքի կկանգնի, որ դուք էլ կապշեք:

Երկու ամիս առաջ այդ սցենարն առաջ տանելու իրական հնարավորություն կար, բայց Քոչարյանին ու դաշնակներին թվաց, թե հանրությունը մոռացել է իրենց հանցագործությունները և հիշում է միայն ներկաների ձախողումները:

Ընտրությունները ցույց տվեցին, որ իրենց հանցագործությունները շատ ուժեղ են դրոշմված հասարակության հիշողության մեջ, և համապատասխան ճիշտ քարոզչության դեպքում հնով վախեցնելը դեռ երկար է աշխատելու:

Դուք էլ գնալու եք խորհրդարան, անգիր ասելու եք նույն տեքստերը, ժամանակ առ ժամանակ ծեծ եք ուտելու, որովհետև Քոչարյանի թիմակիցներին ծեծելը հանրության մեջ չի կարող բողոքի ալիք բարձրացնել: Ավելին, կարող է նպաստել իշխանության վարկանիշի բարձրացմանը: Մեղավորը հանրությունը չէ, մեղավորը դուք եք, որ 20 տարվա ընթացքում նման հակակրանք ենք վաստակել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ