«Դրամի կուրսը թանկանում ա, 481-ից դառելա 525, կարա 600, 800, 1000 լինի, որտև բանկային համակարգը քանդվել ա»,- մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
«ՉԻ». Պարոն Ծառուկյան, դրամի՛ կուրսը չի թանկանում, այլ դոլարի, համաձայնվեք, որ դա մի քիչ այլ բան է: Բացի այդ, ձեզ խաբում են, օգտվում են նրանից, որ անձամբ չեք մտնի փոխանակման կետ՝ ստուգելու կուրսը: Այսօր դոլարի կուրսը 517 դրամ է:
5 տարի առաջ դեկտեմբերին կուրսը բարձրացավ շուրջ 25 տոկոսով, բա ինչո՞ւ չպահանջեցիք ձեր խնամի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Թե՞ նախկինները, ի տարբերություն ներկաների, տիրապետում էին իրապես բամփելու արվեստին:
Եվ, ընդհանրապես, Ծառուկյանը ճիշտ կանի դադարեցնի տնտեսության կամ ժողովրդի սոցիալական վիճակի մասին իր մտահոգությունները հրապարակային արտահայտելը: Կոնկրետ կա մեղադրանք, որ 80 միլիարդ դրամի հարկ չի վճարվել: Եթե Ծառուկյանն իսկապես մտահոգված է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով, պետք է օր առաջ պահանջի արագացված դատաքննություն՝ պարզելու, թե ով է կեղծում:
Եթե ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն են կեղծում, պետք է ներողություն խնդրեն մեծ բարերարից, որից հետո նա տնտեսական վերլուծություններ անելու և քննադատություն հնչեցնելու բարոյական իրավունք կունենա: Իսկ այսպես մի տեսակ արժանահավատ չի հնչում:
Այս օրերին բանկերն իրենք են քաղաքացիներին տարատեսակ վարկեր առաջարկում, իսկ քանդված բանկային համակարգը իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: