...

Вите надо выйти

Вите надо выйти

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը նախընտրական կայք է գործարկել, որի էլեկտրոնային հասցեն է Vito.am:

«ՉԻ». Հրաշալի գաղափար է: Զարմանալի է, որ մինչև հիմա ոչ մեկի մտքով չէր անցել կայքեր գործարկել իրենց մականուններով, կարճ անվանումներով, «կլիչկաներով»: Երևի մտածել են, որ երկրի նախագահի համար հայտ ներկայացնողի պարագայում դա բավական էժանագին և նախագահի թեկնածուին ոչ հարիր մոտեցում է:

Բայց մեկնարկը տրված է, այսուհետ կարող են բացվել կայքեր, որտեղ մարդիկ իրենց բնորոշ բառեր կօգտագործեն:

Օրինակ, Ռ. Քոչարյանի կայքը կարող է լինել Rob.am կամ Kobra.am, Վազգեն Մանուկյանինը՝ 20minutes.am, Գառնիկ Իսագուլյանինը՝ Zulum.am, Էդմոն Մարուքյանինը՝ M-Project.am, Գևորգ Գորգիսյանինը՝ Qit.am, Գևորգ Պետրոսյանինը՝ Latent.am, Գագիկ Ծառուկյանինը... լավ, էս մեկը պետք չէ: 

Մի խոսքով, Հայաստանում ամեն ընտրությունից առաջ նոր կայքերի բում է լինելու: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ