Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Հայաստան գալու մասին տեղեկություններին, Factor.am-ի հետ զրույցում ասել է. «Ոնց որ Աֆրիկա եկած լինեմ, որ զարմանում եք, իմ երկիր եմ եկել»:
«ՉԻ». Սամվել Բաբայանն առավոտյան ասել է. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ»:
Հետաքրքիր է, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նույն հարցին ի պատասխան, ասել է. «Ես այստեղ եմ, Արցախում եմ»: Ոնց որ շխկացրել է Սամվել Բաբայանին:
Իսկ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում է՛լ ավելի զորեղ խոսք է ասել. «Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում և շարունակելու եմ ապրել»: Բա ո՞նց չհարգես այս մարդուն: