...

Ու ո՞նց ստացվեց

Ու ո՞նց ստացվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այդ ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, պարոն Շահրամանյանը բարեհաջող, չգիտեմ՝ ինչ ճանապարհով, կարծում եմ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կամուրջը անցավ և հիմա գտնվում է այստեղ»:

«ՉԻ». Թե որ այդպես ծանր եք տանում այդ փաստը, դեռ ուշ չի, Արցախի այդ նախագահին հետ ուղարկեք Ղարաբաղ: Կամ տարեք, Լաչինի անցակետի մոտ բաց թողեք: 

Բայց նույն հարցը եկեք ձեզ տանք. այդ ո՞նց ստացվեց, որ Արցախի ՊԲ հրամանատարն ու նրա տեղակալը հայտնվեցին Բաքվում, իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ Երևանում: 

Երկու օր առաջ մի լուսանկար տարածվեց, որտեղ քպ-ական Անդրանիկ Քոչարյանն ու Գուրգեն Արսենյանը Սամվել Բաբայանի հետ թև թևի տված, քայլելով զրուցում էին: Էնքան ուրախ-զվարթ, ջանջիգյար զրույց էր՝ դատելով նրանց դեմքերից: Երևի Սամվել Բաբայանը պատմել էր, թե ոնց է պլստացել Արցախից ու ադրբեջանական անցակետերից: 

Թող մեզ էլ պատմի, մենք էլ իմանանք, էն Հ1-ով շարադրած հեքիաթները հաշիվ չեն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ