...

Սամվել Բաբայանը կրկին հեռանում է

Սամվել Բաբայանը կրկին հեռանում է

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Բաբայանը՝ նշելով, թե պատճառները մի քանիսն են: Բաբայանն առայժմ չի հրապարակել իր որոշման պատճառները, սակայն հստակեցրել է, որ դրանք անձնավորված չեն, պարզապես «խաղի կանոնները չեն պահպանում»։ «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- հայտարարել է Բաբայանը։ 

Բայց նոր պիտի խայտառակվե՞ն։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ակնկալիքներ է ունեցել Սամվել Բաբայանն ասենք՝ Անդրանիկ Քոչարյանից, որ հիմա էլ հիասթափվել ու լքել է հանձնաժողովը։ Այդքան միամիտ է եղել, որ կարծել է, թե այդ հանձնաժողովն իրականում անկեղծ նպատակ է հռչակել ինչ-որ բան բացահայտե՞լը։ Չենք կարծում։ Ասում է՝ խաղի կանոններ չեն պահպանվել։ Այ մարդ, Նիկոլ Փաշինյանի հետ ո՞նց կարելի խաղի կանոնի պահպանությունից խոսել, այ, ճիշտ հակառակում եզակի պրոֆեսիոնալ է, և Սամվել Բաբայանը սրա մասին բոլորից լավ գիտե։ Վերջում բարի համբավի ու անվան մասին է ակնարկում։ Սա լրիվ թիթիզություն է։ Անուն-ազգանուն-հայրանուն, ամեն բան հարաբերական է, բացարձակ արժեք է միայն իշխանությունը և այդ իշխանությամբ իրենց օժտողը։ Հլը բարձր արտասանեք Անդրանիկ Քոչարյան ու ուշադիր լսեք արձագանքը։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2387 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ