...

Կադր առ կադր հետ ենք բերելու

Կադր առ կադր հետ ենք բերելու

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե որքանով է Նիկոլ Փաշինյանը մեղավոր 44-օրյա պատերազմի համար, ասել է. «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Երկրորդ խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է»:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե Փաշինյանի նշանակած ո՞ր շան որդին է նրան խորհուրդ տվել հայտարարել, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»: Խեղճ վարչապետն էլ հավատացել է էդ շան որդուն:

Կամ որ տավարի ցավ կադրն է նրան առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սկսել զրոյական կետից: Միամիտ վարչապետն էլ հավատացել է էդ տավարի ցավին: 

Իսկ ո՞ր տզրուկն է հուշել Փաշինյանին մերժել Լավրովի պլանն ու Ռուսաստանի կողմից պատերազմը կանգնեցնելու մի քանի առաջարկները: Դյուրահավատ վարչապետն էլ հավատացել է էդ տզրուկին:

Թե չէ Փաշինյանն ուրիշ ոչ մի բանում մեղավոր չի: Բացարձակ: Մեղավորը 80-ականների կադրերն են եղել: Հաստատ:

Այնպես որ, ժամանակն է ստեղծել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Թող հատ-հատ հայտնաբերեն այդ իրական դավաճաններին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ