...

Սերժին բերել էր՝ «հանցագործությունը» կանխելու

Սերժին բերել էր՝ «հանցագործությունը» կանխելու

Այդ հիմա է Սամվել Բաբայանը բմբուլ կտրել, խաղաղության աղավնու դերի մեջ մտած բոլորին մեղադրում իրեն չլսելու մեջ: Կարդացեք, թե ժամանակին ինչ է ասել: 

Մեջբերում ենք.

«Անցած շաբաթավերջին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը լրագրողներին ասել էր, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլում հայտնված տեղեկությունները, թե 1993 թվականին իր հետ (այն ժամանակ Բաբայանը Ղարաբաղի զինուժի հրամանատարն էր) ունեցած հակասությունների պատճառով էր Սերժ Սարգսյանը գործուղվել Մոսկվա:

«Սերժ Սարգսյանի գործուղումը հենց կապ ուներ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական գործիչները և քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն` Լեռնային Ղարաբաղում թույլ չտալու ազատագրելու տարածքները», - ասել էր Սամվել Բաբայանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչու և ինչպես էր Սերժ Սարգսյանը համաձայնել 1993-97 թվականներին աշխատել այն ժամանակվա «հանցագործ իշխանությունների» հետ, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «93-ի մայիսին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելուց հետո անհրաժեշտ էր նախարար նշանակել մի անձի, ով «ընդդիմության համար անխոցելի լինի»:

«Ինքը [Սերժ Սարգսյանը] եկավ նրա համար, քանի որ դա Ղարաբաղում որոշված էր, և մենք խնդրել էինք, որ համաձայնություն տա: Կոնկրետ` որ կարողանանք մեր թիկունքը ապահովել, մեզ թիկունքից չխփեն: Սա եղել է իրական փաստը», - ամփոփեց Սամվել Բաբայանը»: «Ազատություն», 28.11.2007

ՎԱՐԿԱՆԻՇ

   1967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ