...

Բա որ այդքանը հասկանում եք, ինչու Սերժին չեք ասում

Բա որ այդքանը հասկանում եք, ինչու Սերժին չեք ասում

Նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը 168.am կայքի հետ զրույցում նման միտք է արտահայտել. «Կան ռազմական գործիչներ, որոնք պետք է առհասարակ իրենց գործն ավարտեն մարտի դաշտում և հեռու մնան քաղաքական դաշտից, իսկ Սամվել Բաբայանը հենց այդ տեսակն է»։

«ՉԻ». Ինչ կարելի է ասել. միանշանակ տիկինը անհույս չէ, պարզապես «պոզնի» է:

Առնվազն մի 10-15 տարի ժամկետով: Աճեմյանը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյանը ֆինանսավորեց Բաբայանի «Դաշինք» կուսակցությանը, որ մասնակցի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այդ նպատակով նրան գրասենյակներ և փայտանյութի արտահանման քվոտաներ տրամադրեցին: Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Աճեմյանը, հասկանալի չէ:

Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով միայն Բաբայանը չի մտել քաղաքականություն: Նույն Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին Սարգսյանը դարձրեց պատգամավոր և ստիպում էր ժամանակ առ ժամանակ անհոդաբաշխ մտքեր արտահայտել քաղաքականության վերաբերյալ:

Ավելին, անգամ պաշտոնաթողությունից հետո Սարգսյանը չի դավաճանում իր ձեռագրին: Նա է բզբզում, որ Արցախի պաշտոնաթող գեներալները մտքեր արտահայտեն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ, նա է ստիպում նրանց, որ քննադատեն Երևանի իշխանություններին:

Այնպես որ՝ տիկինը ճիշտ կանի ընդունելություն պահանջի Սերժ Սարգսյանից և այս ամենը ասի նրա դեմքին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ