...

Ձեր տեղը «Կիսաբաց լուսամուտներն» են

Ձեր տեղը «Կիսաբաց լուսամուտներն» են

Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ընդդիմության հետ ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն, արդյոք կառուցողական մթնոլորտ կստեղծվի, ասել է. «Նրանք մեր հայ ընկերներն են, քույր և եղբայրներ ենք, բոլորով պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ իրար աջակցենք, լսենք այլ մարդկանց կարծիքները և Հայաստանը զարգացնենք»:

«ՉԻ». Վերջապես մեկը խիզախություն ունեցավ խոստովանելու՝ խորհրդարանը կազմված է քույր-եղբայրներից: Մենք էլ ասում էինք՝ որտեղի՞ց այսքան նմանություն, ու ոչ այնքան արտաքին տեսքի, որքան մտածողության, վարք ու բարքի և պետականության նկատմամբ դրսևորած անտարբերության:

Իսկապես, ի՞նչ տարբերություն Հովիկ Աղազարյանի ու Գալուստ Սահակյանի միջև: Ի՞նչ տարբերություն Անդրանիկ Քոչարյանի ու Աղվան Վարդանյանի միջև: Ի՞նչ տարբերություն Լիլիթ Մակունցի ու նորաթուխ պատգամավոր Աննա Մկրտչյանի միջև: Ի՞նչ տարբերություն Վլադիմիր Վարդանյանի ու Հրայր Թովմասյանի միջև:

Պարզապես շատ անհաշտ քույր-եղբայրներ են: Իրար հայհոյում են, երբեմն ծեծում, հարևաններին կանչում օգնության, իրար դեմ բողոքներ գրում ոստիկանություն ու դատարաններում պնդում, որ քույր-եղբայրները անպայման դատապարտվեն:

Դե, այդպես էլ է լինում: Օրինակ՝ երբ մի բակում ապրում են միևնույն գերդաստանի մի քանի շառավիղներ: Չեն կարողանում կիսել տարածքը, ծառը, ծառի բերքը կամ ջուրը:

Հիմա քույր-եղբայրները պետք է սովորեն ապրել մի դռան ..... պես, քանի որ վերջնականապես հոգնեցրել են բոլոր նրանց, ովքեր քույր-եղբայր չեն իրենց: Իսկ սկզբի համար կարող են այցելել «Կիսաբաց լուսամուտներ» և պատմել իրենց պատմությունները. գուցե օգնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ