...

Յութուբ նայի, կարող ա Րաֆֆու Սամվել անես

Յութուբ նայի, կարող ա Րաֆֆու Սամվել անես

«Հասկանում եմ, թե յուրաքանչյուրդ ինչերի միջով եք անցնում, ինչպես են փորձում կոտրել ձեզ, բայց դուք ուժեղ եք, շարունակում եք ձեր պայքարը, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

«ՉԻ». Համամիտ ենք՝ ամեն գնով փորձում են կոտրել Քոչարյանի աջակիցների դիմադրությունը:

Ի՞նչ է նշանակում Նունեն Եսայանից հարցնել, թե ինչու է պատերազմող երկրում հարցնում՝ հայրենիք, ի՞նչ հայրենիք, ինչո՞ւ իմ որդին գնա պատերազմ:

Կոտրում են, բա ինչ են անում, երբ մեկը մյուսի հետևից արագ ազատում են Քոչարյանի աջակիցներին, որպեսզի չուշանան «Դվին» հյուրանոցում տեղի ունեցող փարթիից:

Հալածում են, երբ հրապարակում են կադրեր, թե ինչպես է Լևոն Քոչարյանը համոզում շոու բիզնեսի ներկայացուցիչներին ստորագրել հոր համար:

Հալածում են, երբ ստորագրող երգիչներին նոր տարվա հիթեր գրելու պետպատվեր են տալիս:

Հալածում են, երբ Քոչարյանի աջակից Արամ Հարությունյանին՝ Նուռին, պատասխանատվության չեն ենթարկում դատարանի դիմաց ծեր կնոջը խփելու համար:

Հասկանալի է՝ հորն է պաշտպանում, բայց ամոթն էլ լավ բան է: Կոտրելու մասին ճամարտակելուց առաջ լավ կանի յութուբում նայի, թե ինչպես էր հայրը վարվում քաղաքական հակառակորդների հետ: Եթե մի քիչ էմոցիոնալ գտնվի, չի բացառվում՝ Րաֆֆու Սամվել անի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ