...

Զգույշ կլինեք, պարոն գեներալ

Զգույշ կլինեք, պարոն գեներալ

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կրկին ուղղությունը դեպի ծանր վիրավոր, բայց միշտ ապրեցնող մեր հարազատ Արցախ»:

«ՉԻ». Այ քեզ նորություն, հեչ մտքներովս չէր անցնի: Դիտելով Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների ելույթները, լսելով նրանց աղիողորմ կոչերը՝ մեզ թվում էր, որ գոնե շաբաթը մեկ այցելում են վիրավոր Արցախ, պարզապես դա հանրայնացնելու կամ գովազդելու իմաստ չեն տեսնում:

Մեծ անակնկալ էր, որ 7 ամիս չեն այցելել Արցախ, չեն փորձել տեղում հասկանալ, թե արցախցին ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա այլևս ինչպես է ապրում:

Դուք էլ հերոսաբար կռվել եք մինչև վերջին պահը, գործող իշխանության պես չեք ստորագրել կապիտուլյացիայի տակ. գնայիք, գոտեպնդեիք արցախցուն, հույս տայիք, որ չեղարկելու եք այդ համաձայնագիրը:

Հ.Գ. Իմիջիայլոց, պարոն Վանեցյանին հորդորում ենք զգույշ լինել: Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. կոորդինատներ կտան, գերի կընկնի, «Պատիվ ունեմ» դաշինքը կմնա առանց խարիզմատիկ առաջնորդի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1070 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ