...

Վանեցյանը սեփական սուբյեկտայնության մասին պետք է մտահոգվի

Վանեցյանը սեփական սուբյեկտայնության մասին պետք է մտահոգվի

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այո, մենք հստակ նպատակ ենք դրել բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր հնարավոր և անհնարին հարթակներում, բայց ասեմ, որ շատ բարդ է լինելու, որովհետև Արցախն առաջին անգամ առաջին դեմքի մակարդակով երբեք այսքան դժգույն, դիմազուրկ ու ինքնուրույն քաղաքական ինքնությունից զուրկ չի եղել։ Բայց ամեն ինչ ուղղելի է, և ամեն ինչ լավ է լինելու, քանի որ մեր գերագույն առաքելությունը հայոց աշխարհին հաշտություն ու համերաշխություն բերելն է»։

«ՉԻ». Լավ կլինի մինչև նապոլեոնյան ծրագրեր անոնս անելը Գալստյանը և նրա շեֆը մտահոգվեն իրենց սուբյեկտայնության մասին: Ապացուցեն, որ ունեն գոնե փոքր մակարդակի սեփական սուբյեկտայնություն:

Գործունեության մեկ տարվա ընթացքում ոչ միայն չեն ապացուցել սեփական ինքնուրույնությունը, այլև հակառակը՝ ավելի են խորացրել կասկածներն այն մասին, որ ռևանշիստների հերթական պրոյեկտն են:

Չի ընդունել, չի ընդունել: Որքանո՞վ է նպատակահարմար այսքան ոգևորվել, հայոց աշխարհին հաշտություն և համերաշխություն բերելու բարձրագոչ խոստումների ներքո վիրավորել Արցախի նախագահին:

Գալստյանը մասնագիտությամբ քաղաքագետ է և պետք է հասկանա, որ այն հռետորաբանությունը, որով իրենք են հանդես գալիս, Արցախում արդեն մի քանի ամիս առաջ տեսել են: Վիտալի Բալասանյանը նույն կերպ էր արտահայտվում Հայաստանի ղեկավարության և Արայիկ Հարությունյանի մասին: Եվ ի՞նչ, ոչինչ, ստացավ 15 տոկոս ձայն:

Ինչ վերաբերում է բոլոր հնարավոր և անհնար հարթակներում Արցախի հարցը բարձրացնելուն: Մեծ խնդրանք այդ կուսակցությանը: Հանկարծ չթողնեք, որ դրանով Վանեցյանը զբաղվի: «Հետո կխոսեմ» կամ «չեմ մեկնաբանի» տեսակի բեմելը հաստատ չի բարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը: Ինքը թող միայն նկարվի: Իստագրամն իսկապես իր նմանների համար է ստեղծված:

ՎԱՐԿԱՆԻՇ

   893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ