...

Զգույշ, շեֆին գործակալ կհանեք

Զգույշ, շեֆին գործակալ կհանեք

Երեկ շատ ուշագրավ դեպք տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստում:

Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե այդ ինչպես եղավ, որ մի կողմից հայտարարում եք, որ Հայաստան ներխուժած Ադրբեջանի զորքերը շրջափակված են, մյուս կողմից՝ առաջին օրվա համեմատ 250-ից դարձել են 600: Մարուքյանին փորձեց հակադարձել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել:

Սիմոնյանը թերևս ուշադիր չէր եղել, այլապես կիմանար, որ 500-600 զինվորի մասին հայտարարել է ոչ թե ադրբեջանական ագիտպրոմի հայկական որևէ գործակալ, այլ մաքրամաքուր հայրենասեր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ առավոտը տեղի ունեցած նիստի ժամանակ:

Իշխանական ուժը իր կանոնադրության մեջ պետք է հստակ նորմ ամրագրի. անկախ նրանից՝ ուսապարկ եք, թե ոչ, պետք է անպայման դիտել Փաշինյանի մոնոլոգները, հիշել նրա բոլոր մտքերը և բլթոցները, այլապես միամիտ, նրան պաշտպանել փորձելով՝ կարող եք նրան թուրքական ագիտպրոմի գործակալ հանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ