Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   14:15
664

Գալուստ, դո՞ւ ես

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

Տողերի հեղինակն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է: 

«ՉԻ». Մի քանի անգամ հատուկ ստուգեցինք, որովհետև ձեռագիրը Գալուստ Սահակյանինն էր: Նա տարիներ շարունակ սովորեցրել էր հանրությանը, որ իրեն պետք չէ լուրջ ընդունել: Բաբլոյանը չհասցրեց երկար պաշտոնավարել և ավանդույթները շարունակել ու հիմա վիրահատությունների և հարցաքննությունների միջակայքում է փորձում բացը լրացնել:

Պետք էր ի սկզբանե ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները: Բաբլոյանը դժվարությամբ էր քաղաքական միտք արտահայտում, ուր մնաց իրավաբանական խրթին թեմաներից կարողանա գլուխ հանել: Բոլորն են հիշում, թե ինչ զավեշտի վերածվեց նրա հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանի հետ: Չէ՞ որ կարելի էր փաստաբանից խորհրդատվություն ստանալ և նոր նման անհեթեթ հայտարարություններ անել:

Բաբլոյանը դեռ նոր է սկսել հրավիրվել հարցաքննության, բայց արդեն երկրորդ անգամ է հայտնվում զավեշտալի վիճակում: Նախ պարզվեց, որ վիրահատությունը դադարեցնելու և հարցաքննության գնալու մասին տեղեկությունն է սուտ, հիմա էլ այս հանցագործության մասին հաղորդումը: Փաստաբանները պետք է լուրջ աշխատեն Բաբլոյանի հետ, նա ունակ է ինքն իր դեմ ցուցմունք տալու:
 



 Պիտակներ

         արա բաբլոյան

Գովազդ