...

17-ը պետք է արձագանքեն Պուտինին

17-ը պետք է արձագանքեն Պուտինին

Ամեն դեպքում մի բան հստակ է. Պուտինը երեկ շատ տարբեր հայտարարություններ արեց և որոշ խաղաքարտեր բացեց: Նրա որոշ մեսիջներ վերաբերում էին նաև ապագային: Եվ այս պահին Հայաստանի ներքաղաքական կոնֆրոնտացիայի երկու կողմերը փորձում են առաջին պլան բերել Պուտինի այն խոսքերը, որոնք շահեկան են իրենց համար:

17-ը կամ մեծ վերապահումներով՝ ընդդիմությունը, իր պայքարը ամսի 10-ից սկսել է հետևյալ գլխավոր լոզունգով՝ Նիկոլը դավաճան է:

Հիմա երեկ Պուտինը հայտարարեց, որ Նիկոլը դավաճան չէ: Ռուսաստանի նախագահը վերջին ճշմարտությունը չէ, բայց 17-ը պարտավոր են հակադարձել իրենց հիմնական լոզունգը հերքող Պուտինին: Կամ ասել, որ համաձայն են Պուտինի հետ, կփոխեն իրենց լոզունգը և ուրիշ լոզունգների շնորհիվ կփորձեն հասնել Փաշինյանի հրաժարականին, կամ էլ պետք է ասեն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային, իրենք ավելի են տեղեկացված, և Նիկոլը դավաճան է:

Մի տեսակ անհարգալից կլինի անուշադրության մատնել Հայաստանի գլխավոր դաշնակցի ղեկավարի առանցքային մտքերից մեկը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ