...

20 տարի «հանգած» մնալուց հետո խոսեց

20 տարի «հանգած» մնալուց հետո խոսեց

Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հանդիպման ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը ասել է. «Ինձ վիրավորում է, երբ նախարարը դատավորների նկատմամբ որոշակի արտահայտություններ է իրեն թույլ տալիս, ինչ է՝ համաձայն չէ դատական ակտի հետ։ Ես գտնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը և պատիվը, նվաստացնում են ամբողջ դատական իշխանությունը»:

ՉԻ. Տեսնո՞ւմ եք, պարզվում է՝ այս դատավորը արժանապատվություն ունի: Նույնիսկ՝ պատիվ: Ուղղակի դրանք 20 տարի հրաբուխի պես հանգած են եղել, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ամենաստորին օգնականն էլ զանգահարում էր դատավորներին և հրահանգում, թե ինչ վճիռ պետք է կայացնեն այս կամ այն քաղբանտարկյալի հանդեպ:

Զարուհի Նախշքարյանի պատիվն ու արժանապատվությունը, փաստորեն նվաստացած չեն եղել, երբ իր գործընկերների կայացրած խայտառակ վճիռները Եվրոպական դատարանում մեկը մյուսի ետևից բեկանվում են, արդյունքում տուժում է Հայաստանի հեղինակությունն ու բյուջեն: Դա իր համար նորմալ է: 

Դուք լսած կա՞ք, որ այս դատավորը թեկուզ մի անգամ նախկին իշխանությունների օրոք ծպտուն հանած լինի, որ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվում, որ դատարանները դարձրել են ընդդիմությանը հալածելու ռեպրեսիվ մեքենա, որ իշխանություններին չենթարկվող դատավորը կարող էր անմիջապես զրկվել աշխատանքից: 

Չեք լսել, որովհետև այդ ռեպրեսիվ մեքենայի «վինտիկներից» մեկն էլ նա է եղել: Ու հեչ էլ իրեն նվաստացած չի զգացել: 

Հ.Գ. Վերջին շտրիխը. Զարուհի Նախշքարյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի դուստրն է: Ամեն ինչ ընկավ իր տեղը. դատարանը հարցեր չունի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ