...

Հարցը չի քննարկվել. Փաստաբանների պալատ

Հարցը չի քննարկվել. Փաստաբանների պալատ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին հայտարարել էր, որ նա մասնագիտական գիտելիքների պակաս ունի: 

«Գնա տուն, դատիր քո կատուներին: Նրանց գործը լսիր, ոչ թե մարդկանց: Նա շատ կատուներ ունի»,- Աննա Դանիբեկյանի հասցեին հնչեցրել էր Քոչարյանի պաշտպանը:

«ՉԻ»-ն Փաստաբանների պալատից փորձեց տեղեկանալ՝ արդյոք Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական տույժ կկիրառվի:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը հայտնեց, որ նման հարց չի քննարկվել:

«Արա Զոհրաբյանը գտնվում է գործուղման մեջ, և այդ հարցը չի քննարկվել»,- փոխանցեց մամուլի խոսնակը:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ