...

Վերջին մեխը խփեցին

Վերջին մեխը խփեցին

Ընդդիմությունը «հակասատանայական» ակցիա է իրականացրել Հանրապետության հրապարակում՝ 3 շրջան պտտվելով եռագույն դրոշը ձեռքներին.

«Հրաժարվելով հրաժարվեցինք սատանայից ու դրա պաշտոնյաներից»,- գրել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:

«ՉԻ». Չէ, այսպիսի հզոր ընդդիմությամբ Փաշինյանը շանս չունի: Քայլերթները, փողոց փակելը, իհարկե, կարևոր են, բայց դրանք այնքան էլ էֆեկտիվ չէին, որովհետև սատանայից հրաժարվելու գործընթաց չկար:

Հիմա այս սուրբ գործն արեց Արա Զոհրաբյանը: Հերիք չէ, երեք անգամ պտտվել է հրապարակում, դեռ եռագույնն էլ ձեռքին: 

Բայց որպեսզի Նիկոլ Փաշինյանը նաև փախչելու տեղ չունենա, անհրաժեշտ է կառավարության շենքի առջև թուղթ ու գիր անել՝ դրա համար հրավիրելով Բանգլադեշի սալոնի պայծառատես Լիդային: Կգա, խունկով, բանով ծուխ կհանի, չարքերին կհեռացնի, անեծքը կդնի, դրանից հետո կառավարության շենքում մնացողները հավերժ նզովյալ կլինեն: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ