...

Իրենք իրենց վրա են զարմանում

Իրենք իրենց վրա են զարմանում

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս անցկացրած առցանց ասուլիսին, ասել է. «Ամբողջական ելույթից նայել եմ մոտ 40 րոպե, ու դա էլ բավարար էր վերաբերմունք ունենալու համար: Տպավորությունս այնպիսին, է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնեն վարչապետի պաշտոնից, ու մենք չենք կարողանում»:

«ՉԻ». Բա եթե ի վիճակի չեք հեռացնել մի մարդու, որն ինքն է ցանկանում, որ իրեն հեռացնեն, դուք ինչպե՞ս եք մի ամբողջ պետություն փորձելու ղեկավարել: 

Ոչ թե չեք կարողանում Փաշինյանին հեռացնել, այլ այդպես էլ չկարողացաք ցույց տալ, թե դուք ինչով եք ավելի լավը Փաշինյանից: Չապացուցեցիք, թե ինչու դուք պետք է լինեք Փաշինյանի այլընտրանքը: Այսքան ժամանակ սովորական քաղաքացու համար հասկանալի, ընկալելի, ընդունելի մի հատ ողջամիտ միտք չեք հայտնել: 

«Առանց թուրքի Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»... սրանք ընդամենը բառախաղեր են, որոնց տակ ոչինչ չկա: 

Զարմանում են: Իրենք իրենց վրա են զարմանում: Զարմանալու բան չկա: Հենց ձեր գործողություններում հանրությունը ողջախոհություն, լրջություն, սթափություն տեսնի, անմիջապես ձեր կողքին կկանգնի: Այդ դեպքում Փաշինյանն էլ չի սպասի, ինքը իրենով կհեռանա:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ